Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
02.05.2026 | 22:07
Ըդունիր սիրով, Տեր Աստված հզոր,
աղաչանքներն իմ դառնացած սրտի։
Քաղցր գթությամբ մոտեցիր Դու ինձ՝
ամոթահարիս։
Փարատիր ամենապարգև ամոթալի
տխրություններս,
վերցրու ինձնից, ողորմած, անտանելի
ծանրություններս,
հեռացրու հնարագետ,
սովորություններս մահացու։
Խափանիր միշտ հաղթող,
հրապույրները խաբողի,
վանիր վերնային մառախուղը
մոլորեցնողի։
Կասեցրու, կեցուցիչ ընթացքը կորուսչի,
ցրի՛ր, ծածկատես, չար հնարքները
կապկապողի,
խորտակի՛ր անքնին հարձակումները
մարտնչողի:
Ամեն:

Սուրբ Գրիգոր Նարեկացի

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4604

Մեկնաբանություններ